Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «almasdarnews.com» թերթը՝ վկայակոչելով կորեական «Yonhap» լրատվական գործակալությանը:
Լրատվական գործակալության աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն, ստորաբաժանման տեղաշարժը տեղի է ունեցել Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Չո Յոնգ Գունի գլխավորած պատվիրակության Թեհրան ժամանումից առաջ: Պատվիրակությունը Թեհրան է ժամանել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նավթային լցանավի և այլ հարցերի շուրջ բանակցելու նպատակով:
«Բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով նեղուցից դուրս է բերվել ծովահենության դեմ պայքարի ստորաբաժանումը, որը Իրանի մշտական ուշադրության կենտրոնում է», - տեղեկացրել է աղբյուրը, ինչը, սակայն, չի հաստատվել Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության պաշտոնիայի կողմից:
Իրանի կողմից, նավթային լցանավի կալանքից հետո, Հարավային Կորեան ռազմածովային ուժերի կործանիչ էր ուղարկել Հորմուզի նեղուց, ինչն առաջացրել էր Իրանի դեսպան Սաիդ Բադամչի Շաբեստարիի դժգոհությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին իրանական կողմը կալանել էր հարավ-կորեական Hancock Kimi նավը` պնդելով, որ այն աղտոտում է շրջակա միջավայրը: Անցյալ շաբաթ ընթացած բանակցություններից հետո, սակայն, նավն ազատ չի արձագրվել` հակառակ իրանական կողմի այն պնդումներին, որ նավի կալանումը զուտ տեխնիկական խնդիր է: Իրանական կողմը լուծումը տեսնում է իրավական և դատական ընթացակարգերում, մինչդեռ պաշտոնական Սեուլը փորձում է դիվանագիտական լուծում գտնել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իրան