Չինաստանում ոսկու հանքում պայթյունից հետո 22 աշխատակից արդեն 1 շաբաթ գետնի տակ է մնացել

16:44   18 Հունվար 2021    184

Չինաստանում ոսկու հանքի պայթյունից հետո 22 աշխատակից արդեն 1 շաբաթ է մնացել են գետնի տակ։

Հանքի աշխատակիցներն արգելափակված են մնացել գետնի տակ հունվարի 10-ին Շանդուն արևելյան նահանգի Ցիսյա քաղաքի մոտ գտնվող ոսկու հանքում տեղի ունեցած պայթյունից հետո։

Վթարից հետո պարզ չէր՝ արդյոք աշխատակիցները ողջ են մնացել, սակայն անցած հանգստյան օրերին անձնակազմին որոնող փրկարարները հորատման խողովակի թակոցից հասկացել են, որ նրանք ողջ են։

Նշվում է, որ նեղ անցքի միջով հանքափորները կարողացել են գրություն փոխանցել փրկարարներին։

Գրության մեջ նրանք նշել են, որ 12 հոգի են, չորսը՝ վիրավոր։ Պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել մյուս 10 հանքափորների հետ, որոնք պայթյունի պահին նույնպես տեղանքում են գտնվել։

Փրկարարները դեռևս քննարկում են, թե աշխատակիցներին ինչպես կարելի է անվտանգ դուրս բերել գետնի տակից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները