Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն հրաժարական է տվել դեկտեմբերին, որպեսզի երկրում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Համաձայն տեղական օրենսդրության, երկրի նախագահը պետք է առաջադրի վարչապետի թեկնածու, բայց փոխարենը Սանդուն դիմել է Սահմանադրական դատարան`հարցնելով, թե խորհրդարանը կարո՞ղ է հայտարարել ինքնալուծարման մասին, և ստացել է բացասական պատասխան: Այդ կապակցությամբ, Դոդոնը երկուշաբթի հրավիրել է Սոցիալիստական կուսակցության գործադիր կոմիտեի նիստ՝ քննարկելու սահմանադրական և կառավարական ճգնաժամը:
«Կառավարության հրաժարականից անցել է գրեթե մեկ ամիս, երկրի նախագահը պարտավոր է վարչապետի թեկնածու առաջադրել խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, Մայա Սանդուն արդեն խախտում է սահմանադրությունը: Այս պայմաններում Սոցիալիստական կուսակցությունը պահանջում է մինչև փետրվարի 1-ը նշանակել վարչապետի թեկնածու, քանի որ այդ օրը սկսվում է խորհրդարանի նոր աշխատանքային նստաշրջանը»,- ասել է Դոդոնը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Դոդոն
Սանդու