Հրատարակության տվյալներով, շուտով հարցումը կուղարկվի ռուսաստանյան «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությանը:
Այս գնումների շնորհիվ Հնդկաստանի ռազմաօդային ուժերում ՄիԳ-29 ինքնաթիռների թվաքանակը կհասնի 80-ի, իսկ Սու-30ՄԿԻ ինքնաթիռներինը՝ 284-ի: Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հիշեցրել են, որ անցյալ տարվա հուլիսին Դելիում հայտարարել են ՄիԳ-29 21 կործանիչներ ձեռք բերելու նախնական համաձայնության, որը հանդերձված Է ամենաարդիական ավիոնիկայով և Էլեկրտրոնիկայում, ինչպես նաև այդ տեսակի առկա 59 ինքնաթիռների արդիականացման մասին: Իրականացվում Է նաև 42 Սու կործանիչների արդիականացում, որի շնորհիվ դրանք կարող են կրել BrahMos («Բրամոս») գերձայնային բալիստիկ հրթիռներ:
Հնդկաստանի սպառազինության համար վերցված ցամաքային, օդային ևւ ծովային բազավորման տարբերակներով BrahMos հրթիռը նախատեսված Է մինչև 450 կիլոմետր տարածությամբ թիրախները գերձայնային արագությամբ խոցելու համար: Այն կարող Է արագություն զարգացնել՝ 2,5-2,8 անգամ գերազանցելով ձայնի արագությունը: BrahMos-ի օդային բազավորման տարբերակը «օդ-երկիր» դասի 2,5 տոննա կշռող գերձայնային թևավոր հրթիռ է՝ շուրջ 300 կիլոմետր հառահարությամբ: 2017 թվականի նոյեմբերին Հնդկաստանի ռադմաօդային ուժերն առաջին անգամ աշխարհում իրականացրել են այս տեսակի օդային բազավորման հրթիռի արձակում՝ ծովային թիրախի ուղղությամբ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հնդկաստան