Վաշինգտոնի կենտրոնում հսկիչ անցակետում կին է ձերբակալվել

18:08   18 Հունվար 2021    258

Վաշինգտոնի կենտրոնում, որտեղ հունվարի 20-ին պետք է տեղի ունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը, մի կին է ձերբակալվել՝ անցակետն անցնելու փորձի ժամանակ։

Այս մասին հայտնում է MSNBC հեռուստաալիքը: Նշվում է, որ ներկայում քաղաքում բազմաթիվ անցակետեր են տեղադրված:

Հեռուստաալիքը հավելում է, որ կինը փորձել է անցնել անցակետով՝ «մետաղադրամ» ցույց տալով և պնդելով, որ ինքը իրավապահ մարմինների անդամ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետո նա փորձել է հեռանալ, բայց նրան ձերբակալել են: «Նա այժմ զննում է անցնում հոգեբուժական հոսպիտալում»,- նշել է հեռուստաալիքի թղթակիցը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները