Դոդոնը Սանդուին մեղադրել է երկրում իշխանությունը զավթելու փորձի մեջ

20:14   18 Հունվար 2021    202

Մոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը երկրի ներկայիս նախագահ Մայա Սանդուին մեղադրել է իշխանությունը զավթելու փորձի մեջ:

Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն դեկտեմբերին հրաժարական է տվել, որպեսզի երկրում հնարավորություն ստեղծվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Համաձայն տեղական օրենսդրության՝ նախագահը պետք է վարչապետի թեկնածու առաջադրի, սակայն դրա փոխարեն Սանդուն դիմել է Սահմանադրական դատարանին՝ հարցով, թե արդյոք կարող է խորհրդարանը հայտարարել ինքնալուծարման մասին, եւ բացասական պատասխան է տվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մի քանի ամիս առաջ ես ասացի, որ վատագույն հնարավոր սցենարներից մեկը պետական ինստիտուտների աշխատանքի լրիվ շրջափակումն է: Ստիպված եմ հայտնել, որ դա տեղի է ունեցել գործող նախագահի կողմից սահմանադրության խախտման եւ անգործության պատճառով:Այժմ մենք ունենք քաղաքական շոու, սահմանադրական եւ քաղաքական շրջափակում, եւ առավել նկատելի են դառնում նախագահի կողմից իշխանության զավթման փորձերը»,-ասել է Դոդոնը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները