«Ես պետք է անկեղծ լինեմ՝ աշխարհը գտնվում է աղետալի բարոյական ձախողման եզրին: Եւ այդ ձախողման գինը կվճարվի աշխարհի ամենաաղքատ երկրների կյանքերի ու գոյության միջոցների հաշվին»,- ասել է Գեբրեեսուսը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք կարող են շատ մարդկանց փրկությունը դառնալ, կարող են նաեւ մարդկանց բաժանող անհավասարության «պատի մեջ եւս մեկ աղյուս» դառնալ: «Պատվաստանյութի ավելի քան 39 միլիոն դոզան բաժանվել է ավելի բարձր եկամուտ ունեցող առնվազն 49 երկրներին: Եւ միայն 25 դոզան է հայտնվել ամենացածր եկամուտ ունեցող երկրում: Ոչ 25 միլիոն, ոչ 25 հազար, 25»,- արձանագրել է Գեբրեեսուսը:
Նա նշել է, որ չնայած պատվաստանյութերի արդարացի բաշխմանը, որոշ երկրներ եւ ընկերություններ շարունակում են առաջնահերթ համարել երկկողմ գործարքները՝ շրջանցելով COVAX նախաձեռնությունը, որի նպատակն է ապահովել պատվաստանյութերի հավասար հասանելիություն բնակչության բոլոր շերտերի համար, բարձրացնելով գները եւ փորձելով առաջ անցնել հերթում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ