Կորանվիրուսի դեմ ևս մեկ ռուսական պատվաստանյութ է մշակվում սփրեյի տեսքով, որը փորձարկումների ժամանակ դրական արդյունք է ցույց տվել

21:24   18 Հունվար 2021    177

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակում են ՌԴ առողջապահության նախարարութանը կից գիտահետազոտական ինստիտուտում Սանկտ Պետերբուրգում, նախակլինիկական փորձարկումների ընթացքում ցույց է տվել անվտանգության մակարդակն ու հակամարմինների ձևավորման հավանականությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով ինստիտուտին, «Քովիդ-19»-ի դեմ նոր պատվաստանյութի նախակլինիկական հետազոտությունները շարունակվում են: «Ներկա պահին լավ տվյալներ են ստացվել՝ կապված պատվաստանյութի անվտանգության և իմունոգենային ակտիվության հետ»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ գիտահետազոտական ինտիտուտից հայտնել էին, որ իրենց մասնագետները նոր պատվաստանյութ են մշակում գրիպի վիրուսի հիման վրա: Նախատեսվում է, որ պատվաստանյութը կկիրառվի կաթիլների կամ քթի սփրեյի տեսքով:

Առաջիկայում նախատեսվում է պատվաստանյութի թունաբանական հետազոտություն անցկացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները