Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից օրական մահացության ցուցանիշով համաշխարհային հակառեկորդ է սահմանվել

09:44   19 Հունվար 2021    167

Մեծ Բրիտանիայում անցյալ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից օրական կտրվածքով ամենից շատ մարդ է մահացել բնակչության մեկ շնչի հաշվով, քան աշխարհի որևէ այլ վայրում:

Ինչպես փոխանցում է Sky News-ը, միջինում մեկ շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում արձանագրվել է 16.5 մահվան դեպք՝ մեկ մլն բնակչի հաշվով: Երկրորդ և երրորդ տեղերը կորոնավիրուսից օրական մահացության ցուցանիշով զբաղեցրել են Չեխիան և Պորտուգալիան:

Վերջին 24 ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայում արձանագրվել է մահվան 599 դեպք, վարակման՝ 37 500:

Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով հիվանդների են հոսպիտալացնում յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ: Համաճարակի սկզբից ի վեր Միացյալ Թագավորությունում վարակվել է ավելի քան 3.4 մլն մարդ, մահացել՝ մոտ 90 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները