Բաշկիրիայում շրջանառության մեջ կդրվի «հակակովիդային անձնագիր»

10:04   19 Հունվար 2021    190

«Բաշկիրիայում նոր տեսակի փաստաթուղթն առավելություն կտա հակակովիդային պատվաստում ստացած անձանց հասարակական վայրեր ու միջոցառումներ այցելելիս, թույլ կտա միանգամից լուծել մի քանի հարց»,-հայտարարել է հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը:

Բաշկիրիայի ղեկավարը նշել է, որ «հակակովիդային» անձնագրերը կդառնան լրացուցիչ խթան՝ հնարավորինս շուտ պատվաստվելու համար:

«Հակակովիդային» անձնագիրն ունենալու է էլեկտրոնային ձև: Այն ստանալու համար անհրաժեշտ չէ որևէ փաստաթուղթ ներկայացնել: Այն ավտոմատ կերպով կստեղծվի նրանց համար, ովքեր պատվաստվել են, կամ հավաստագրված բժշկական հաստատությունում նրանց մոտ հատատվել է հակամարմինների առկայությունը», – գրել է Ռադի Խաբիրովը Facebook- ի իր էջում: Նա նաև նշել է, որ դիմակ կրելու ռեժիմը կպահպանվի առնվազն մինչև տարեվերջ, այդ թվում` պատվաստված քաղաքացիների համար:

«Հակակովիդային» անձնագրերի տրամադրումը նախատեսվում է փետրվարի 5-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաշկիրիա  


Վերնագիրի այլ պիտակները