Հայտնվել է Samsung-ի այն սմարթֆոնների ցուցակը, որոնք կստանան Android 11

08:41   20 Հունվար 2021    159

Samsung-ի 2019-2020 թվականի մի շարք սմարթֆոններ կստանան նոր OneUI 3.1 ինտերֆեյս, որը թողարկվել է առաջատար Galaxy S21-ի հետ միասին:

Այս մասին գրում է Twitter-ում հեղինակավոր @TheGalox ինսայդերը, ով մասնագիտացած է հարավկորեական ընկերության արտադրանքի կանխատեսման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցուցակում ներառված են 15 մոդելներ՝ Galaxy Note 20, Galaxy Note 20 Ultra, Galaxy Z Fold 2, Galaxy Z Flip, Galaxy S20 FE, Galaxy S20, Galaxy S20 +, Galaxy S20 Ultra, Galaxy Fold, Galaxy Note 10+, Galaxy Note 10, Galaxy S10 +, Galaxy S10, Galaxy S10e եւ Galaxy Note 10 Lite: Նրանք բոլորը առաջիկա ամիսներին կստանան մինչեւ Android 11 թարմացում եւ OneUI 3.1-ի թաղանթ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Samsung  


Վերնագիրի այլ պիտակները