Ինչպես գրում է Popular Mechanics-ը, 78-ամյա դեմոկրատն իր առավոտը սկսում է 1895 դոլար արժողությամբ հայտնի տնային մարզական հեծանիվով մարզվելով: Բայց քանի որ այն ունի խոսափող, տեսախցիկ եւ համացանցի հասանելիություն, Բայդենի մարզական հեծանիվը անվտանգության խնդիրներ է առաջացնում, որոնք կարող են նրան ստիպել հրաժարվել դրանից, երբ տեղափոխվի Սպիտակ տուն, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Ու թեեւ այստեղ կան բրանդմաուերներ եւ ներխուժման հայտնաբերման ծրագրակազմ, դրանք կարող են շրջանցվել, եթե իսկապես լավ եւ փորձառու հաքեր լինի»,- Popular Mechanics-ին ասել է Սան Անտոնիոյի Տեխասի համալսարանի տվյալների վերլուծության ծրագրի տնօրեն Մաքս Քիլգերը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ