Թրամփը նշել է իր ամենամեծ ձեռքբերումը որպես նախագահ

09:13   20 Հունվար 2021    150

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հրաժեշտի խոսքում հայտարարել է, որ հատկապես հպարտ է նրանով, որ ոչ մի պատերազմ չի սկսել:

«Ամենամեծ վտանգը, որին մենք բախվում ենք, ինքնավստահության կորուստն է, մեր ազգային մեծության հանդեպ վստահության կորուստը», – հավելել է նա:

Թրամփն ասաց, որ իր նախագահությունը հաջող է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընտրված պետության ղեկավար Ջո Բայդենի երդմնակալությունը նշանակված է հունվարի 20-ին, տեղական ժամանակով կեսօրին, (չորեքշաբթի ՝ Երևանի ժամանակով 21.00): Վաշինգտոն պետք է ժամանեն ազգային գվարդիայի շուրջ 25 հազար զինվորականներ: Հայտնի է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի միջոցառմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները