Աշխարհում վերջին մեկ օրում ավելի քան 310 000 մարդ է վարակվել կորոնավիրուսով

09:37   20 Հունվար 2021    131

Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 312 202 նոր դեպք է գրանցվել, մահվան՝ 8316, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 95 միլիոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որտեղ վարակակիրների թիվը հասել է 23 556 676-ի: ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (10 581 837), Բրազիլիան (8 488 099), Ռուսաստանը (8 488 099), Մեծ Բրիտանիան (3 433 498):

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է 2 034 527 մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները