Գերմանական ընկերությունը դուրս է եկել «Հյուսիսային հոսք-2» նախագծից

09:32   20 Հունվար 2021    135

«Բիլդ» պարբերականը տեղեկացնում է գերմանական Bilfinger SE ընկերության՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման ծրագրից դուրս գալու մասին:

Պարբերականը ընկերության փաստաթղթերին հղում անելով հայտնում է, որ Bilfinger Se-ը հրաժարվել է մասնակցել նախագծին ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոցներից խուսափելու պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Bilfinger SE-ն ԱՄՆ-ին երկու նամակով տեղեկացրել է, որ կհետևի «Եվրոպական էներգետիկ անվտանգության մասին օրենքին» (PEESCA) և որ կհրաժարվի Nord Stream 2-ի հետ բոլոր գործընկերային հարաբերություններից ու պայմանագրերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները