«Պուտինը Գելենջիկում պալատ չունի». Պեսկով

09:55   20 Հունվար 2021    153

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Daily Storm-ին տված հարցազրույցում ասել է, որ հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի այն հայտարարությունը, թե պետության ղեկավարը Գելենջիկի մոտ իր սեփական պալատն ունի, իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Նշենք, որ ըստ ընդդիմադիրների հետաքննության՝ շենքի արժեքը կազմում է մոտ 100 միլիարդ ռուբլի:

«Ես հետաքննությանը ծանոթ չեմ: Այնուամենայնիվ, կարող եմ անմիջապես ասել, որ այս «սկավառակը հին է»: Շատ տարիներ առաջ մենք արդեն բացատրել ենք, որ Պուտինը Գելենջիկում ոչ մի պալատ չունի», - մեկնաբանել է Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին Հակակոռուպցիոն հիմնադրամը հրապարակել էր երկժամյա տեսանյութ Գելենջիկի մոտակայքում գտնվող Պրասկովևկա գյուղում գտնվող մի շինության մասին, որը հետաքննության շրջանակում ներկայացվում է որպես «Պուտինի պալատ»:

Անշարժ գույքի կառուցման մասին նշվել է 2010 թվականին Սանկտ Պետերբուրգից ժամանած գործարար Սերգեյ Կոլեսնիկովի բաց նամակում: Փաստաթղթում նշված էր, որ շենքի անվանական սեփականատերը գործարար Նիկոլայ Շամալովն է:

Բաց նամակի հրապարակումից մի քանի ամիս անց գործարար շինության սեփականատերը դարձել է Ալեքսանդր Պոնոմարենկոն:

Ըստ հետաքննության՝ իրականում շենքը պատկանում է Պուտինի շրջապատին, և այն կառուցվել է «Ռոսնեֆտ»-ի և «Տրանսնեֆտ»-ի հաշվին: Բացի այդ, նշվում է, որ կալվածքի տարածքում կա սառցե պալատ, եկեղեցի, հսկայական ջերմոց, ամֆիթատրոն և դեպի թեյարան տանող կամուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները