ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում մեկ շաբաթում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշի մասին

10:14   20 Հունվար 2021    150

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով պայմանավորված ռեկորդային 93 000 մահվան դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները (ԱՀԿ):

Մասնավորապես, հունվարի 17-ի դրությամբ ողջ աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով հիվանացության ավելի քան 93 միլիոն դեպք: Վերջին շաբաթվա ընթացքում վարակակիրների քանակն աճել է 4,7 միլիոնով: Բացի այդ, կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է երկու միլիոնը:

Հիշեցնենք՝ 2020 թ.-ի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համավարակ է հայտարարել COVID-19-ի նոր շտամով պայմանավորված վարակի բռնկումը:

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները, ամենաշատ դեպքերը՝ 24,4 միլիոն, հայտնաբերվել են ԱՄՆ-ում: Երկրորդ տեղում Հնդկաստանն է ՝ 10,5 միլիոն դեպքով, իսկ Բրազիլիան եզրափակում է եռյակը: Այստեղ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8,5 միլիոն դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները