Իսրայելն Իրանի հետ լարվածության ֆոնին բարձր պատրաստվածության է բերել զորքերը Կարմիր ծովում

10:29   20 Հունվար 2021    164

Իսրայելական բանակը բարձրացրել է զինված ուժերի պատրաստվածությունը Կարմիր ծովում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «almasdarnews.com» թերթը` վկայակոչելով հրեական «Walla News» կայքին:

Աղբյուրը հայտնել է, որ իսրայելական բանակը բարձրացրել է իր պատրաստվածությունը Կարմիր ծովում` Իրանի հետ առկա լարվածության ֆոնին` վախենալով, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին օրվա ընթացքում Իրանը կարող է հաշվեհարդար տեսնել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունների համար:

Իսրայելական կայքը նշել է, որ իրանական կողմից հնարավոր պատասխանի մտավախությունը գալիս է նրանից, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի մահվան համար Իրանը մեղադրել է Իսրայելին, ինչը դրդել է պաշտոնական Թել Ավիվին երկրի հատուկ նշանակության ջոկատները տեղակայել Կարմիր ծովում` բարձր պատրաստվածության վիճակում:

Վերոնշյալ ստորաբաժանումների կազմում են սուզանավերի նավատորմն ու հզոր զենքերով զինված Shayet 13 ռազմածովային ստորաբաժանումը:

Իսրայելական կողմը բացատրել է, որ այս քայլն ուժեղ ազդակ է Իրանին այն մասին, որ նրանք պատրաստ են ցանկացած սցենարի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները