Մյրաքաղաքում իրադրությունը տագնապալի Է. դաշային ծառայությունները եւ նահանգների իշխանությոնները վախենում են բռնության հնարավոր բռնկումներից, ինչպես նաեւ քաղաքական ծայրահեղականների մասնակցությամբ անկարգություններից:
ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն, ինչպես հունվարի 19-ին հայտարարել են վերջինիս ներկայացուցիչները, անվտանգության ապահովման են բերված ԱՄՆ-ի առնվազն 30 նահանգներում, գվարդիայի ավելի քան 25 հազար մարտիկներ են տեղափոխվել Վաշինգտոն եւ դրա արվարձաններ: Politico թերթի տեղեկություններով՝ Պենտագոնը թույլատրել Է Վաշինգտոն ուղարկել հարյուրավոր զինվորականների:
Նրանց թվում են բժիշկներ, ճառագայթումային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության մասնագետներ: Իշխանությունների երկյուղները, մասնավորապես, պայմանավորված են այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգների գործող ղեկավար Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին փորձեցին ԱՄՆ-ի Կոնգրեսում թույլ չտալ անցյալ տարվա նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որտեղ հաղթանակ Է տարել Բայդենը:
Անկարգությունների հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, այդթվում մեկ ոստիկան: Տեղի ունեցածի լույսով ձեռնարկված անվտանգության միջոցներն ԱՄՆ-ի ուժային գերատեսչությունները համարում են աննախադեպ: Պաշտոնակալության եւ հնարավոր անկարգությունների թեման վերջին օրերին հիմնականն Է ԱՄՆ-ի բոլոր կենտրոնական զանգվածային լրատվամիջոցների համար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ
Բայդեն