«Ես կարծում եմ, որ 2018 թվականի Պաշտպանության ազգային ռազմավարությունը ճշմարտացիորեն է որակում Չինաստանին ու Ռուսաստանին որպես հիմնական մարտահրավերներ, որոնք խախտում են անվտանգության գլոբալ մթնոլորտը։ Սակայն ես կարծում եմ, որ Չինաստանն առավել մեծ առաջնահերթություն է՝ վերելքի և ռազմական արդիականցման մասշտաբի պատճառով»,-հայտարարել է Օսթինը Սենատում իր թեկնածության հաստատման նպատակով անցկացված լսումների ժամանակ։
Նա կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին, եթե հաստատվի, որ նա է կանգնած ԱՄՆ-ի նկատմամբ իրականացված կիբերհարձակումերի հետևում։
Ռուսաստանն ու Չինաստանը, մասնավորապես, լուրջ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի համար տիեզերքում։ Գեներալի խոսքով՝ տիեզերքն արդեն հանդիսանում է մեծ տերությունների մրցակցության դաշտ։
Իր հերթին պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ նոր վարչակազմը կդիտարկի հակառուսական պատժամիջոցների խստացման հնարավորությունը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Պենտագոն