Թրամփը մտածում է նոր կուսակցություն ստեղծելու մասին

11:40   20 Հունվար 2021    188

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների:

Նշվում է, որ նա այս հարցը քննարկել է իր օգնականների և այլ վստահելի անձանց հետ:

Ինչպես նշում է թերթը, նոր կուսակցության ստեղծումը զգալի ներդրումներ է պահանջում: Միևնույն ժամանակ, Թրամփն ունի մեծ թվով կողմնակիցներ, որոնց մի մասը մինչ նրա իշխանության գալը ներգրավված չեն եղել Հանրապետական ​​կուսակցության քաղաքականության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները