Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հունվարի 20-ի ողբերգության 31-րդ տարելիցի կապակցությամբ

11:35   20 Հունվար 2021    463

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հունվարի 20-ի ողբերգության 31-րդ տարելիցի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, հայտարարության մեծ ասված է.

«1990 թվականի հունվարի 19-ի լուս 20-ի գիշերը ԽՍՀՄ-ի ղեկավարության հրամանով՝ 26 հազարանոց խորհրդային բանակը ներխուժեց Բաքու, Սումգայիթ, ինչպես նաև Ադրբեջանի այլ քաղաքներ: Այդ ռազմական միջամտության հետևանքով սպանվել է 147 խաղաղ բնակիչ, 744-ը լուրջ վիրավորում է ստացել: Այդ իրադարձությունը ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ է մտել որպես «Սև հունվար»:

Այսօր մեր հերոս նահատակների հոգիները հանգիստ ննջում են, որոնք իրենց կյանքը տվեցին Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար: Ադրբեջանի փառապանծ բանակը՝ Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ, ազատագրեց տասնամյակներ շարունակ օկուպացիայի տակ գտնվող մեր հողերը, վերականգնվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները