ԱՄՆ պետքարտուղարությունը Չինաստանին մեղադրում է ույղուրների ցեղասպանության մեջ

11:51   20 Հունվար 2021    212

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում ցեղասպան քաղաքականություն է վարում ույղուրների դեմ:

Հայտարարությունն արվել է նոր նախագահական վարչակազմի իշխանության գալուց մեկ օր առաջ:

«Ես եկա այն եզրակացության, որ ՉԺՀ-ն Սինցզյանում ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ է իրականացնում մահմեդական ույղուրների և Սինցզյան նահանգի այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների դեմ», – ասվում է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տեղադրվել է սոցցանցերում: «ՉԺՀ-ն և Կոմունիստական կուսակցությունը պետք է պատասխան տան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները