Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային թեմատիկան

12:04   20 Հունվար 2021    233

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Թուրքիայի Հանրապետության ԱԳՆ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել երեքշաբթի օրն ու քննարկել երկկողմ հարաբերությունները:

Հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նրանք մտքեր են փոխանակել համագործակցության տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ»,- գրել է իրանական գործակալությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները