Ղրղզստանը հրաժարվել է «Pfizer» պատվաստանյութից

12:10   20 Հունվար 2021    213

Ղրղզստանը պաշտոնապես հայտարարել է, որ կհրաժարվի «Pfizer» ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութից, քանի որ երկիրը չունի համապատասխան սառնարանները՝ դրանք պահպանելու համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարարը։

Նա մասնավորապես ասել է, որ իրենք ստացել են ամերիկյան «Pfizer» ընկերության պատվաստանյութը ձեռք բերելու առաջարկ։ Սակայն այն պետք է պահպանվի -70 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, իսկ նման սառնարաններ Ղրղզստանը չունի։

Նախարարը հավելել է, որ նման ջերմաստիճան ապահովող մեկ սառնարանն արժե 4 հազար դոլար եւ իրենք պետք է վճարեն 2 միլիոն դոլար՝ պատվաստանյութի խմբաքանակի պահպանության համար անհրաժեշտ սառնարանները ձեռք բերելու համար։ Ներկայումս ղրղզական կողմը բանակցություններ է վարում ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու համար, որը կարելի է պահպանել -2-ից -18 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները