Ռոհանին նշել է միջուկային գործարքի կատարման վերադառնալու Իրանի պահանջը

12:25   20 Հունվար 2021    212

Իրանը կվերադառնա միջուկային գործարքի իրականացմանը, եթե նույնն անի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ եթե Թեհրանն առաջինը վերադառնա իրանական միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործմանը, ապա Վաշինգտոնը նույնպես պատրաստ է վերադառնալ գործարքին՝ հետագայում ավելի երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը հասնելու համար, որը կներառի նաև Թեհրանի հրթիռային ծրագիրը:

«Մենք Սպիտակ տանն այսօր իշխանություն ստացողներից ակնկալում ենք վերադարձ օրենքի, պարտավորությունների և ջանքերի իրագործմանը, եթե կարող են՝ ազատվել նախորդ չորս տարիների բոլոր սև բծերից, չնայած դրանցից որոշները հավերժ կմնան պատմության մեջ: Նրանք պետք է վերադառնան միջազգային նորմերին և բանաձևերին՝ 2231 բանաձևին (որը հավանություն է տվել իրանական միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին): Իհարկե, եթե նրանք վերադառնան, մեր պատասխանը դրական կլինի», – ասել է Ռոհանին կառավարության նիստում:

Ըստ նրա՝ եթե ԱՄՆ-ը դա «գործնականում» ցուցադրի, Իրանը «կգործի իր բոլոր պարտավորություններին համապատասխան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները