Թրամփը հայտարարել է 73 մարդու ներում շնորհելու մասին

12:39   20 Հունվար 2021    211

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 73 մարդու ներում շնորհելու և ևս 70-ի համար պատիժը մեղմացնելու մասին:

Նաև նա ներում է շնորհել իր նախկին խորհրդական Բենոնին, հունվարի 20-ին հայտնել են Սպիտակ տանը: ԱՄՆ-ի գործող նախագահը նաև ներում է շնորհել իրեն ակտիվորեն աջակցող ամերիկացի ձեռնարկիչ Էլիոթ Բրոյդիին: Սպիտակ տան հայտարարության մեջ ճշտված է, որ Բրոյդին «հայտնի է բազմաթիվ բարեգործական ակցիաներով», այդ թվում հօգուտ իրավապահ մարմինների, զինվորականների և վետերանների աջակցության ծրագրերի:

Ձեռնարկչին 2020 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնում առաջադրել էին ապօրինի շահապաշտպանական գործունեության մասնակցության մեղադրանքներ: ԱՄՆ-ի իշխանությունների տվյալներով՝ նա շուրջ 6 միլիոն դոլար է ստացել, որպեսզի ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանն, ինչպես նաև Թրամփի վարչակազմին համոզի Մալայզիայի1MDB պետական ներդրումային հիմնադրամի գործով հետաքննության դադարեցման անհրաժեշտությունը:

Թրամփը նաև ներում է շնորհել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդատու Փոլ Էրիքսոնին, որը, մի շարք ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների պնդումերի համաձայն՝ ավելի վաղ ռոմանտիկ հարաբերությունների մեջ Է եղել ռուսաստանցի Մարիա Բուտինայի հետ:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի, հայտնել է, որ Թրամփը որոշել է չհայտարարել ո՛չ ինքն իրեն, ո՛չ իր ընտանիքի անդամներին, ո՛չ Էլ իր անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին կանխիչ ներում շնորհելու մասին: Աղբյուրի տվյալներով, որը ծանոթ է իրավիճակին, Սպիտակ տան ներկայացուցիչները Թրամփին խորհուրդ են տվել չհայտարարել ներում շնորհելու մասին, քանի որ այդ դեպքում տպավորություն կստեղծվեր, թե նա ինքը և իր հարազատները մեղավոր են ինչ-ինչ հանցագործությունների կատարման մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները