Հայտնաբերվել է նաև Նեյթ թագուհու հուղարկավորության տաճարը, նրա ամուսնու՝ Եգիպտոսի 6-րդ դինաստիայի թագավորի Թեթիի բուրգի մոտ․ այն շուրջ 4200 տարվա վաղեմություն ունի, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Հնագիտական առաքելության ընթացքում, որը ղեկավարել է Զահի Հավասը, հայտնաբերվել են նաև խաղեր և արձաններ։
«Այդ բոլոր հայտնագործությունները վերաշարադրելու են Սակարայի և Նոր Թագավորության պատմությունը»,- վստահեցրել է Հավասը:
Ավելի վաղ նույն վայրում հայտնաբերվել էին Հին Եգիպտոսի (մ.թ.ա. 662-332) և պտղոմեացիների (մ.թ.ա. 332-30 թթ.) ուշ շրջանի սարկոֆագներ և այլ առարկաներ։
Երկրի իշխանությունները ցանկանում են նոր հայտնաբերված արտեֆակտները ներկայացնել հանրությանը, քանի որ կորոնավիրուսի ֆոնին Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտը մեծապես տուժել է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ