Թրամփը չի ներել Ասանժին եւ Սնոուդենին

13:43   20 Հունվար 2021    252

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ներել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին եւ Ազգային անվտանգության գործակալության ու Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հետեւում է նախագահի կողմից ներվածների ցուցակից, որը տարածել է Սպիտակ տունը:

Ցուցակի մեջ չեն մտել նաեւ ո՛չ ինքը՝ Թրամփը, ո՛չ նրա ընտանիքի անդամները, ո՛չ փաստաբան Ռուդի Ջուլիանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը ներել է ընդհանուր 73 մարդու, իսկ եւս 70-ի պատիժը մեղմել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները