ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն հայտարարել է, որ Թրամփը ճիշտ է վարվել՝ Պեկինի նկատմամբ կոշտ դիրք զբաղեցնելով

14:03   20 Հունվար 2021    215

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ «ոչ մի կասկած չկա, որ Չինաստանն ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի համար, և հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը ասիական տերության նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում է զբաղեցրել, ճիշտ է վարվել»:

«Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնելով՝ նախագահ Թրամփը ճիշտ է վարվել։ Իհարկե, ոչ բոլոր հարցերում, բայց հիմնական սկզբունքը ճիշտ էր»,- ասել է Բլինկենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նաև հայտարարել է, որ կնախընտրեր ղեկավարել «ուժի դիրքերից»՝ աշխատելով դաշնակիցների և առաջատար միջազգային կառույցների հետ:

«Ոչ մի կուսակցություն լավ գաղափարների մենաշնորհ չունի։ Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել և միավորել գաղափարները»,- ասել է նա։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նախօրեին արված հայտարարությանը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզում տիրող իրավիճակի հետ կապված Չինաստանին մեղադրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար, թեկնածուն հայտարարել է, որ «փաստորեն, ԱՄՆ-ն դարձել է առաջին պետությունը, որը Չինաստանին մեղադրել է ցեղասպանության համար և միանգամայն կողմ է այդ բնորոշմանը»։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին լսումներ է անցկացրել պետքարտուղարի պաշտոնում Էնթոնի Բլինկենի թեկնածության հաստատման համար: Իր ներածական հայտարարության ժամանակ Բլինկենը քննարկել Է պետքարտուղարի պաշտոնում իր առաջնահերթությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները