«DuckDuckGo» որոնողական համակարգը օրական այցելությունների թվով ռեկորդ է սահմանել

14:23   20 Հունվար 2021    184

Google որոնողական համակարգին իրեն այլընտրանք համարող «DuckDuckGo» որոնողական համակարգում օրական այցելությունների թվի մասով ռեկորդ է սահմանվել։

Այլընտրանքային որոնողական համակարգի ճանաչելիության մակարդակի բարձրացման մասին հայտարարել է Bleeping Computer ընկերությունը։

Ըստ այդմ, 2020 թվականի ընթացքում, որոնողական համակարգի օրական այցելությունների թիվը ավելացել է 62 տոկոսով։

2021 թվականի հունվարի 11-ի դրությամբ արձանագրվել է օրական 102 միլիոն հարցում, ինչը DuckDuckGo-ի համար ռեկորդ է։

Նշենք, որ այս որոնողական համակարգը հատկապես մասնագիտացված է օգտատերերի անձնական տվյալների անձեռնմխելիության ապահովման վրա եւ ունի ինչպես ինտերնետ կենսագրության, այնպես էլ անձնական տվյալների պաշտպանության հզոր համակարգ։

Hayatsk.info

Հեշթեգներ: DuckDuckGo  


Վերնագիրի այլ պիտակները