Էպիկենտրոնի շրջանում շենքերը թեթևակի վնասվել են, հաղորդել է Ավստրիայի Օդերևութաբանության և գեոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի (ZAMG) երկրաշարժերի ծառայությունը:
«Հունվարի 20-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով ժամը 10: 30-ին), 4,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ադմոնտից/Շտիրիայից 6 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է էպիկենտրոնում, ինչպես նաև Ավստրիայի մեծ մասում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ավստրիա