Ադրբեջանում մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակների հիշատակը, նավերը, ավտոմեքենաներն ու գնացքները ձայնային ազդանշան են տվել

12:01   20 Հունվար 2021    158

Հունվարի 20-ի ողբերգության 31-րդ տարելիցի կապակցությամբ՝ ժամը 12:00-ին Ադրբեջանում մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակների հիշատակը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, նավերը, ավտոմեքենաներն ու գնացքները ձայնային ազդանշան են տվել:

Նշենք, որ 1990 թ. հունվարի 20-ին ԽՍՀՄ զորքերը ներխուժել են Բաքու և դաժան հաշվեհարդար տեսել խաղաղ բնակչության նկատմամբ:

Դրա հետևանքով սպանվել է 137, վիրավորվել՝ 744 մարդ, 841 հոգի ապօրինի ձերբակալվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները