Աֆղանստանում արգելել են 39 թվով պետհամարանիշերի վաճառքը

15:07   20 Հունվար 2021    229

Աֆղանստանը պաշտոնապես արգելել է 39 թվով պետհամարանիշների վաճառքն ու գրանցումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեխը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Աֆղանստանում 39 թիվը նշանակում է «կավատ», շատ մարդիկ հրաժարվել են գրանցել թողարկված համարանիշերն այս թվով, ինչպես նաև մեծ գումարներ են վճարել՝ այլ համարանիշ ձեռք բերելու համար:

Կաշառքի չափը, ըստ Սալեխի, երբեմն հասնում է 300 դոլարի: Միայն անցյալ տարի, ըստ թերթի, երկրի բնակիչները կորցրել են շուրջ մեկ միլիարդ դոլար՝ կաշառելով պաշտոնյաներին և ոստիկանությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները