ԵՄ-ն քննարկում է Նավալնիի ձերբակալման պատճառով ՌԴ-ի դեմ սահմանվելիք նոր միջոցները

17:29   20 Հունվար 2021    430

Եվրամիությունը տարբեր մակարդակներում քննարկում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունից հետո Մոսկվայի նկատմամբ նոր սահմանափակող միջոցների կիրառումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Եվրոպական միության ընդհանուր պատասխանը Նավալնիի ձերբակալությանը քննարկում են եվրոպական տարբեր մարմիններում», - լրագրողների հետ զրույցում ասել է Էդերերը:

Նա հիշեցրել է, որ Նավալնիի միջադեպի կապակցությամբ առանձին ռուսաստանցիների դեմ պատժամիջոցները սահմանվել էին դեռևս 2020 թվականի հոկտեմբերին:

«ԵՄ անդամ ցանկացած պետություն կարող է նախաձեռնել նոր սահմանափակող միջոցառումներ, բայց հետո դրանք անհրաժեշտ է համակարգել այլ գործընկերների հետ»,-հավելել է Էդերերը:

Նա հաստատել է, որ այս հարցի շուրջ քննարկումները տեղի կունենան հունվարի 25-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները