Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը՝ հունվարի 20-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
«Մենք տարաձայնություններ ունենք, եւ դրանք չեն անհետանա կախարդական փայտիկի շարժումով,- ասել Է նա:- Մանդատի առաջին օրը ես դիմում եմ (ԱՄՆ-ի) նոր նախագահին. եկեք կառուցենք նոր հարաբերություններ հանուն ավելի ուժեղ Ամերիկայի, ավելի ուժեղ Եվրամիության եւ լավագույն աշխարհի»: Միշելը նշել Է այն գերակա ոլորտները, որոնցում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը պետք Է համատեղ աշխատեն Բայդենի գալուց հետո:
«Դա պայքարն Է կլիմայական փոփոխությունների դեմ, պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ, թվային փոխակերպությունը, անվտանգությունը»,- նշել Է նա: Ըստ որում Եվրամիության ղեկավարն ընդգծել Է, որ «Ամերիկան փոխվել Է»: «Ամերիկան, ինչպես երեւում Է, փոխվել Է, եւ աշխարհն Է փոխվել: Եվ Եվրամիությանը, հնարավոր Է, անհրաժեշտ Է փոխվել: ԵՄ-ն չպետք Է ոչ մեկից թույլտվություն խնդրի ընդունելու սեփական որոշումները»,- ասել Է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԵՄ
ԱՄՆ