Եվս 70 մարդու պատժաչափեր ենթարկվել են փոփոխության: Նախագահը կանխարգելիչ ներում չի շնորհել իրեն կամ իր ընտանիքի անդամներին:
Լրատվականը նշում է, որ նա դեռ կարող է ավելի շատ մարդկանց համաներման ենթարկել, քանի որ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ, որը տեղի է ունենալու հունվարի 20-ին, ժամը 17:00-ին:
Երդմնակալության արարողությունն անցկացվելու է անվտանգության խստացված կարգով՝ հաշվի առնելով վերջերս Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունները, ինչպես նաև առանց բազմության ներկայության, որն էլ, իր հերթին, բացատրվում է կորոնավիրուսային համաճարակով:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշված են ներում ստացած 73 և պատժի մեղմացման արժանացած 70 անձանց անուններ:
Սթիվ Բենոնը 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Դոնալդ Թրամփի քարոզարշավի լավագույն ստրատեգն ու խորհրդատուն էր: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել անցյալ տարվա օգոստոսին` ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատ կառուցելու նպատակով իրականացվող դրամահավաքի հետ կապված խարդախությունների համար:
Դատախազները հայտնել են, որ Բաննոնը և երեք այլ անձինք խաբել են «Մենք կառուցում ենք պատը» դրամահավաքի հարյուր հազարավոր նվիրատուների: Դրամահավաքի ընթացքում հանգանակվել է 25 միլիոն դոլար և ենթադրվում է, որ Բաննոնն այդ գումարից ստացել է ավելի քան 1 միլիոնը, որի մի մասն, առնվազն, ծախսել է անձնական կարիքները հոգալու նպատակով: Նա մերժել է իրեն առաջադրված մեղադրանքները և դեռ պետք է դատարանի առջև կանգնի, հայտնում է լրատվականը:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ պարոն Բենոնը եղել է «պահպանողական շարժման կարևոր առաջնորդ և հայտնի է իր քաղաքական հմտությամբ»: Ըստ Սպիտակ տան՝ նա հետապնդման է ենթարկվել դատախազների կողմից` քաղաքական նախագծերում իր ներգրավվածությունից բխող գործողությունների համար:
ԱՄՆ-ի հեռացող նախագահները լիազորված են ներում շնորհելու և պատժաչափերը կրճատելու իրավասությամբ, նշում է BBC-ին: Ներումը չեղարկում է դատավճիռը, իսկ պատժաչափերի փոփոխումը կրճատում կամ սահմանափակում է ազատազրկման ժամանակը:
Ինչ վերաբերվում է դաշնային դատարանում քննվող գործերին, ապա ԱՄՆ-ի նախագահը ներման համար անսահմանափակ լիազորություններ է ունենում:
Ենթադրվում էր, որ Դոնալդ Թրամփը կարող է փորձել նախնական ներում շնորհել իրեն կամ իր ընտանիքի անդամներին` հնարավոր մեղադրանքներից առաջ: Սակայն հստակ չէ, արդյոք նա ունի նման իրավասություն թե ոչ: Ըստ լրատվականի, սա կապված է Դոնալդ Թրամփի նկատմամբ իրականացվող պաշտոնանկության գործընթացի հետ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ