ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կարող են համատեղ հրավեր ուղարկել Բայդենին այցելելու Բրյուսել

16:48   20 Հունվար 2021    211

Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն կարող են համատեղ հրավեր ուղարկել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենին այցելելու Բրյուսել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունավարի 20-ին Բրյուսելում այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հունվարի 21-ին Միության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների առցանց գագաթնաժողովի նախաշեմին:

«Երեկ (Եվրամիության) նախագահ (Շառլ) Միշելը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (Ենս) Ստոլտենբերգը հանդիպել են եւ քննարկել այդ հարցը: ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի համատեղ հրավերը կարող Է դառնալ ռազմավարություն, բայց այն պետք Է դեռ հաստատվի»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները