Ռուսաստանում համավարակի ֆոնին աճել Է հանցավորությունը

17:07   20 Հունվար 2021    159

Ռուսաստանում գրանցված հանցագործությունների թիվը տարվա արդյունքներով աճել Է 1 տոկոսով, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ միանգամից 14 տոկոսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

«Երկում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն ավելացել Է 1 տոկոսով, ծանր եւ առանձնապես ծանրներինը՝ 14 տոկոսով: Ծանր հանցագործությունների աճի վրա հիմնական ազդեցություն ….Է ունեցել այս կատեգորիայի քրեական այն արարքների քանակության ավելացումը, որոնք կատարվել են տեղեկատվա-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»,-ասել Է Վոլկը: Այսպես, այդ ժամանակաշրջանում գրեթե կրկնակի աճել Է այն հանցագործությունների թիվը, որոնք կատարվել են Համացանցում (աճն ավելի քան 90 տոկոսով) եւ շարժական հեռախոսների օգնությամբ (88,3 տոկոսով):

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները