Չավուշօղլուն Բրյուսելում անցկացրած հանդիպումների ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

08:21   23 Հունվար 2021    477

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի Բրյուսելում անցկացրած հանդիպումների ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին մամուլի ասուլիսում ասել է Մ. Չավուշօղլուն:

Նրա խոսքով, բացի Լեռնային Ղարաբաղի հարցից՝ հանդիպումների ժամանակ նաև քննարկվել են այլ տարածաշրջանային հարցեր:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հավատարիմ է իր հայտարարություններին, և Եվրամիությունն էլ պետք է հավատարիմ մնա իր հայտարարություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները