Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները մոտենում են 50 մլրդ դոլարին

22:24   22 Հունվար 2021    337

2020 թվականի արդյունքներով (2021-ի հունվարի 1-ի դրությամբ) Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները կազմել են 49 մլրդ 933,7 մլն դոլար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, 2020 թվականի ընթացքում երկրի արժութային պահուստներն աճել են 0,7%-ով կամ 352,4 մլն դոլարով: Ներկայումս ռազմավարական արժութային պահուստները կազմում են ՀՆԱ-ի 117,2%-ը: 2019-ին այդ ցուցանիշը կազմում էր 103,2%:

Ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ երկրի արժութային պահուստները շարունակում են գերազանցել ՀՆԱ-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները