Հեռախոսազրույց՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների միջև
19:28
22 Հունվար 2021
297
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Դավիդ Զալկալիանիի միջև:
Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից՝ Ջեյհուն Բայրամովն իր վրաց գործընկերոջը շնորհավորել է Վրաստանի փոխվարչապետ նշանակվելու առթիվ:
Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ներկա իրադրության, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ: