Իտալիայում «չելենջի» մասնակցած երեխայի մահից հետո «TikTok»-ը մասնակի արգելափակվել է

10:56   23 Հունվար 2021    185

Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության վարչությունը հանձնարարական է տվել «TikTok» –ի հասանելիության մասնակի արգելափակման վերաբերյալ։ Դա տեղի է ունեցել Պալերմոյի 10-ամյա բնակչուհու մահից հետո։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։

Հարթակում արգելափակվել են բոլոր այն օգտատերերի հաշիվները, որոնց տարիքը չի հստակեցվել։ Սահմանափակումը կգործի մինչև փետրվարի 15-ը։

Նշվում է, որ աղջիկը մասնակցել է «չելենջի», ինչի հետևանքով խեղդամահ է եղել։

Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: TikTok   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները