Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ

11:28   23 Հունվար 2021    197

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հաջորդ ամիս կայանալիք հանդիպման մասին, որի ձևաչափը, համաձայն կանադական աղբյուրի, դեռևս հստակեցված չէ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «REUTERS» լրատվական գործակալությունը:

Լրատվականը նշում է, որ Թրյուդոն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը շնորհավորել է Բայդենին` երդմնակալության արարողության առթիվ: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունն ու քննարկել լայնածավալ օրակարգով համագործակցությունը՝ ներառյալ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:

«Բայդենը իսկապես սիրում է Կանադան: Նա հասկանում է, որ մենք Միացյալ Նահանգների գործընկերն ու դաշնակիցն ենք, ինչը վերջին չորս տարիներից հետո կտրուկ փոփոխություն է», - ասել է կանադական գաղտնի աղբյուրը:

Երկու երկրների ղեկավարները խոսել են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու կարևորության, մայրացամաքային և Արկտիկայի պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և Կանադայի փափուկ փայտանյութի արտահանման մաքսատուրքերի փոփոխության անհրաժեշտության մասին: Կանադական աղբյուրը նշել է, որ Թրյուդոն շեշտել է Կանադայի հիասթափությունը` կապված Keystone XL գազատարի շինարարության դադարեցման հետ, ինչը հասկանալի է եղել Բայդենի համար:

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգներն ու Կանադան աշխարհի ամենամեծ երկկողմ հարաբերություններ ունեցող հարևան երկրներից են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն   Թրյուդո  


Վերնագիրի այլ պիտակները