«Facebook»-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

11:41   23 Հունվար 2021    186

Մի շարք երկրներում «Facebook»-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, վկայում են «Downdetector» կայքի տվյալները, որը վերահսկում է ինտերնետային հանրաճանաչ ռեսուրսների խափանումները:

Հիմնականում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից և Ճապոնիայից օգտատերերն են դժգոհում սոցիալական ցանցի աշխատանքից: Ռուսաստանում խնդիրներ չեն գրանցվել:

Ամերիկացիների 85%-ը հայտնել է, որ չի կարողացել մուտք գործել ֆեյսբուքյան էջեր, 5%-ը բողոքել է լրահոսից, իսկ օգտվողների 8%-ի մոտ ընդհանրապես չի աշխատում սոցիալական ցանցը:

Մեծ Բրիտանիայում օգտագործողների 68%-ը չի կարողացել մուտք գործել հաշիվներ, 15%-ը հայտնել է, որ հավելվածում տեղի է ունեցել խափանում, և ևս 17%-ը չի կարողացել ընդհանրապես օգտվել Facebook-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները