ԱՄՆ-ում թույլատրել են խառնել պատվաստանյութերը

12:20   23 Հունվար 2021    186

ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը առանց զգուշացնելու փոխել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ցուցումները և թույլատրել է հիվանդներին պատվաստել տարբեր պատվաստանյութերով, ընդ որում, տեղեկացրել է, որ պատվաստանյութերի խառնուրդի հետևանքներն ու անվտանգությունը դեռ հետազոտված չեն։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է New York Times-ը:

ՀԿՎ կենտրոնը նոր ցուցումներ է զետեղել իր կայքում հինգշաբթի: Ըստ այդմ՝ բացառիկ դեպքերում հիվանդները կարող են մեկ դեղաչափ ստանալուց հետո հաջորդը այլ հաստատված պատվաստանյութի դեղաչափով պատվաստվել: ՀՎԿ կենտրոնը նաև թույլատրում է 2 դեղաչափերի միջև ընդունման ժամկետը երկարաձգել մինչև 6 ամիս: Մինչ այժմ ՀԿՎ կենտրոնը խիստ հետևում էր իր խորհրդատվական հանձնաժողովի ցուցումներին, որոնցից մեկն էլ հստակ արգելում էր 2 պատվաստանյութերի խառնուրդը:

Նշենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում համավարակի հայտարարումից ի վեր։ Երկրում մինչ օրս վարակվել է ավելի քան 24,8 մլն մարդ, մահացել՝ 413 հազարը: ԱՄՆ-ում այս պահին հաստատված են Pfizer և Moderna ընկերությոնների պատվաստանյութերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները