Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գեներալի խոսքով ՝ Ռուսաստանը շարունակում է երկրի համար մնալ ամենամեծ սպառնալիքը: Հերեմը շեշտել է, որ Էստոնիայի դեմ ռազմական հարձակումը հետ մղելու համար կպահանջվի հեռահար հրետանի, միջին հեռահարության ՀՕՊ համակարգ, ռազմածովային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև ցամաքային պաշտպանության ուժերի լրացուցիչ վեց բրիգադ:
Ըստ գեներալի՝ այս պահին ամենակարևորը գործող ստորաբաժանումների մարտական պատրաստության պահպանումն է: Միավորները պետք է պաշտպանված լինեն, իսկ զրահամեքենաներն ու տրանսպորտային միջոցները պետք է լավ վիճակի բերվեն: Բացի այդ, անհրաժեշտ կլինեն կապի և վերահսկողության միջոցներ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնահատել էր Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը և նկարագրել, թե ինչպես է ընթանալու այն:
«Հուսանք, որ դա անհնար է: Հակառակ դեպքում՝ կլինի մեծ պատերազմ: Մենք ոչ մի տեղ չենք գնա, մենք բոլորս պայքարելու ենք, բոլորը մոբիլիզացվելու են՝ և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Դա վատ կլինի ուկրաինական բնակչության համար: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է», - ասել է Զելենսկին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Էստոնիա