Շոտլանդիայի աճուրդում Macallan վիսկիի մեկ շշի արժեքը կարող է ռեկորդ սահմանել՝ կազմելով 1,6 միլիոն դոլար

13:04   23 Հունվար 2021    213

Whisky Auctioneer շոտլանդական աճուրդի տունը վաճառքի է հանել Macallan 60 տարեկան շոտլանդական հազվագյուտ շիշը, որի արժեքը կարող է գերազանցել համաշխարհային ռեկորդը՝ 1,64 միլիոն դոլար, հաղորդում է Daily Mail-ը:

2019 թվականին հենց այդ գնով է աճուրդում վաճառվել Macallan հազվագյուտ խմբաքանակի վիսկիի շիշը: 1986 թվականին ընդամենը պատրաստվել է այդ վիսկիի 12 շիշ, որոնք թորման են ենթարկվել 1926 թվականին, ամենաարժեքավոր հաճախորդների համար: Փորձագետները նշում են, որ Macallan 1926 Fine and Rare-ը գնի ռեկորդ կսահմանի. կոլեկցիոներների համար դա ամենաթանկարժեք շիշն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հազվագյութ վիսկիի շիշը ներառված է ամերիկյան Կոլորադո նահանգից Ռիչարդ Գուդինգի հավաքածուում, որի 3,9 հազար շիշը հավաքվել է 20 տարվա ընթացքում: Հավաքածուն, որում ներառված են այնպիսի բրենդների վիսկիներ, ինչպես Bowmore-ն ու Springbank-ը, ինչպես նաեւ Stromness-ն ու Dallas Dhu-ը, որոնց արտադրությունն արդեն դադարեցված է, վաճառքի է հանվել 2014 թվականին կյանքից հեռացած Գուդինգի ընտանիքի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոտլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները