Վլադիվոստոկում ՕՄՕՆ-ը ցրել է հաջակցության Նավալնու ակցիայի մասնակիցներին

14:00   23 Հունվար 2021    179

Վլադիվոստոկում ՕՄՕՆ-ը ցրել է Ալեքսեյ Նավալնու ազատ արձակմանն աջակցող ակցիայի մասնակիցներին:

Իր հերթին, «Կոմերսանտ»-ը հայտնում է, որ ընդդիմադիր գործչի՝ Իրկուտսկի շտաբի ղեկավար Սերգեյ Բեսպալովը ձերբակալվել է: Այդ մասին Բեսպալովը հայտնել է ֆեյսբուքի իր էջում: Ձերբակալվել է նաեւ նրա տեղակալ Զախար Սարապուլովը ակցիայի կազմակերպման կանոնները խախտելու մեղադրանքով:

«Վերջ, ինձ ձերբակալեցին: Դուք գիտեք՝ ինչ անել առանց ինձ: 10 օր անց կքննարկենք, թե ինչպես ստացվեց»,-գրել է նա:

Իրկուտսկում տեղական ժամանակով ժամը 14:00-ին Ուրիցկի փողոցում երթ կսկսվի հաջակցության Նավալնու: Ակցիայի մասնակիցները կհավաքվեն Իրկուտսկի շրջանի կառավարության շենքի դիմաց: Ակցիան համաձայնեցված չէ տեղական իշխանությունների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վլադիվոստոկ  


Վերնագիրի այլ պիտակները