Ավելի քան 30 մարդ է տուժել Գրանդ Կանյոն ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով
14:35
23 Հունվար 2021
219
ԱՄՆ Գրանդ Կանյոն ազգային պարկ ուղևորվող տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել, 33-ը՝ տուժել:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ հունվարի 22-ին, Արիզոնա նահանգում: Նշվում է, որ ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 48 մարդ: Ինը մարդ ուղարկվել է հիվանդանոց, երկուսի վիճակը գնահատվել է ծանր: